Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Թրաշված անթրաշը

Թրաշված անթրաշը
16.11.2024 | 12:01

Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելը։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը միայն ինքն է։ Սկսելու է, երեկ օդից ընկած միամիտի կլորացրած աչքերով զարմանալ տիրող վիճակից, զայրանալ, թե այս ինչ է կատարվում, ղժղժալ, թե սա խայտառակություն է։ Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք Հայաստանը արատավոր եսիմինչերից լոզունգով կգնա ընտրության։

Կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ։

Կկարողանա՞ն մյուս կողմերը ձևավորել այս կապիկությանը արդյունավետ հակազդող ուժ, դառը փորձը հուշում է, որ դժվար թե։

Գուցե այս ամենն արդար է, գուցե առանց գաղափար, միայն փողի համար ապրող, ամեն ինչին հարմարվող, մեղմ ասած, գիտելիքի պակաս ունեցող թույլերը դատապարտված են լքե”լ տարածաշրջանը։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3808

Մեկնաբանություններ